|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Էբոլա վիրուսի հետ կապված իրավիճակն Ադրբեջանում կայուն է, վարակի դեպքեր չեն արձանագրվել, սակայն երկիրն ակտիվորեն պատրաստվում է տենդի դեմ պայքարին:
Ադրբեջանական АПА-ի հետ զրույցում Ադրբեջանի առողջապահության նախարարության հակահամաճարակային կենտրոնի տնօրեն Ռագիֆ Աբդուլաևը հայտնել է, որ Ադրբեջանը հատուկ արտահագուստ և սարքավորումներ է գնել՝ էբոլայի դեմ պայքարելու համար:
Նշվում է, որ, եթե այդ վիրուսով վարակվածներ հայտնաբերվեն, նրանց տեղափոխման համար հատուկ մեքենաներ կհատկացվեն:
«Մենք պատրաստ ենք այդ վիրուսի դեմ պայքարին»,- ասել է Աբդուլաևը: