|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական է նշանակվել թուրքահայ լրագրող, «Ակօս» թերթի նախկին խմբագիր, Radikal և Aksam թերթերի լրագրող Էթիեն Մահչուփյանը: Այդ մասին հայտնում է Haberler-ը:
Թուրքական կայքերն արդեն հասցրել են թուրքահայ լրագրողի նոր պաշտոնն օգտագործել որպես քարոզչություն` նշելով, որ նախագահ Էրդողանի՝ հայերին ուղղած ցավակցական ուղերձից հետո Դավութօղլուն ևս նոր քայլ է արել «Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների բարելավման ուղղությամբ»:
Նշենք, որ Էթիեն Մահչուփյանը ներկա է եղել Ահմեդ Դավութօղլուի կողմից կազմակերպված` մտավորականների հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր ԻՇԻՊ-ի հարձակումների հարցը: