|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 27-ին Փարիզում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշեց, որ հանդիպումից առաջ չի ցանկանում որևէ կանխորոշում տալ, առավել ևս` հարցի քաղաքական կողմը մեկնաբանել: Հարցին, որ սովորաբար նախագահների հանդիպումից առաջ սահմանին իրավիճակը լարվում է հիմա ի՞նչ իրավիճակ է տիրում, Հակոբյանը հաստատեց, որ այո, իրավիճակը մի փոքր լարված է:
«Ինչպես միշտ` հանդիպումից առաջ մի փոքր լարված է, բայց վերահսկելի է»,-ասաց նա: