|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիան ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլ նաև ընկերը և ռազմավարական գործընկերը։ Այդ մասին հայտարարվել է Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Նաջեթ Օզելի հանդիպման ժամանակ. հայտնում է Грузия онлайн-ը:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ ռազմական կրթական ոլորտում։
Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափով եռակողմ համագործակցության շրջանակում կանցկացվեն համատեղ թիմային և դաշտային զորավարժություններ։