|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը շուտով կմեկնի հյուրախաղերի: Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև տարեվերջ դեռ երկու երկրում հյուրախաղեր ունեն:
«Հոկտեմբերի 31-ին Թաիլանդում կմասնակցենք տիկնիկային փառատոնի` «Կառնավալ» խորագրով: Փառատոնին կմասնակցենք Թումանյանի «Անխելք մարդը» ներկայացմամբ, ընդ որում` անգլերեն լեզվով: Փառատոնից անմիջապես հետո կմեկնենք Գերմանիա` մասնակցելու տեղի մոնոներկայացումների փառատոնին` Նարինե Գրիգորյանի «Դզին» ներկայացմամբ»,- հայտնեց Բաբայանը: