|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամասիայից վերադարձի ճանապարհին Haberturk-ի լրագրողի հետ զրույցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոսել է Պոլսի շինությունների մասին:
Վարչապետն ասել է, որ Թաքսիմի հրապարակն աշխարհի ամենատգեղ հրապարակն է:
«Հրապարակ ասելիս հասկանում եմ Վենետիկի և Սպահանի հրապարակները: Հրապարակն, այ, դրանք ենք: Այդ հրապարակներում լինելուց հետո Թաքսիմում, ասես, դատարկության մեջ ընկնես: Քանի որ այնտեղ, Վենետիկի և Սպահանի նման, ժամանակի ընթացքում հրապարակի զարգացած մշակույթ չեք կարող տեսնել: Թաքսիմը պատահական է հրապարակ դարձել: Եթե զորանոցը չքանդվեր, այդտեղ հրապարակ չէիք տեսնի: Այնտեղ նախկինում հայկական գերեզմանատուն է եղել»,- ասել է Դավութօղլուն: