|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սպանվել են Շանլըուրֆայի (Ուրֆա) Սուրուչ քաղաքի նախկին քաղաքապետ Սալիհ Թեքինալփն ու նրա որդին` Սինան Թեքինալփը:
Ըստ Haberler-ի` դեպքը տեղի է ունեցել Ուրֆա-Սուրուչ ճանապարհին: Անհայտ անձինք կրակ են բացել նախկին քաղաքապետի ավտոմեքենայի վրա, հայրը և որդին տեղում մահացել են:
Դեպքի հետ կապված` հետաքննություն է սկսվել:
Հայտնի է դարձել նաև, որ նախկին քաղաքապետը չորս ամիս առաջ ևս ենթարկվել է զինված հարձակման և վիրավորվել:
Սալիհ Թեքինալփը Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից Սուրուչի քաղաքապետ էր նշանակվել 1994 թվականին: