|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Աբու Աբդուլահ ալ Ազերբիջանի մականունով ադրբեջանցի զինյալն ահաբեկչություն է իրականացրել Իրաքի Սալահադին նահանգում գտնվող բանակային ճամբարում:
Ըստ haqqin.az-ի՝ այս մասին հաղորդվում է «Իսլամական պետության» ահաբեկիչների Twitter-ի էջում:
Տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանցին ահաբեկչություն է իրականացրել իրաքյան զինծառայողների դեմ՝ պայթեցնելով 2 տոննա պայթուցիկով բեռնված Hummer մակնիշի ավտոմեքենան: Արդյունքում` Իրաքի կառավարական ուժերը կորցրել են 4 զրահամեքենա, կան նաև բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: