|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 16-ին` ժամը 17.30-ին, մի զորամասից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում 2 անհայտ անձինք կտրել են զորամասի ուղեկալի մոտով անցնող, զորամասին պատկանող կապի մալուխը` 100 մ, և փորձել գողանալ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք են՝ 1983 թ. ծնված Արմեն Հ.-ն և 1986 թ. ծնված Սամվել Չ.-ն: Արմեն Հ.-ն և Սամվել Չ.-ն բերման են ենթարկվել բաժին: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: