|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստան-Սերբիա խաղի սկզբում հայ երկրպագուների կողմից բացված պաստառը թուրք ֆուտբոլիստներին հիշեցրել է 2012 թվականի հունվարի 12-ին «Գալաթասարա»-ի և «Բեշիքթաշ»-ի հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուների պատրաստած պաստառը: Այդ մասին հայտնում է eurosport-ը:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ կայացած` Հայաստան-Սերբիա խաղի սկզբում «Հանրապետական» մարզադաշտի արևելյան տրիբունայում վեր բարձրացավ հայ երկրպագուների կողմից պատրաստված պաստառը, որում պատկերված էր հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով մեր թիմի ֆուտբոլիստներին ուղեկցում էր դեպի Ֆրանսիա: