|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վանաձորում ոչ իշխանական երեք ուժերի իրազեկման հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Դիմելով վանաձորցիներին` նա նախ հետաքրքրվեց. «Դուք ուժեղ եք, չէ՞, հզոր եք, չէ՞: Ուրեմն մենք միասին ճանապարհ ունենք անցնելու»:
Մելքունյանը հայտարարեց, որ մեկ միլիոն մարդ այսօր աղքատ է ՀՀ-ում, դա ստորացուցիչ է, եւ մեզ պատիվ չի բերում: Իսկ խնդիրները կարգավորելու համար, ըստ պատգամավորի, բավական է քաղաքական կամք եւ հետեւողական աշխատանք:
Անդրադառնալով շրջանառության հարկին` ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ խոշորին եւ փոքրին հանել են իրար դեմ: Մելքումյանն անդրադարձավ նաեւ վարկերի տոկոսադրույքներին, «Որոտանի» եւ «Նաիրիտ»-ի խնդիրներին:
«Այս անգամ փոփոխություններ անպայման լինելու են»,- վերջում վստահեցրեց ԲՀԿ-ական պատգամավորը: