|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հոկտեմբերի 2-ին` ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Սունդուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Ռոզիկ Այվազյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն կինը ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին` ժամը 23.15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց-Վիանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհի 113.6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40-45 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: