|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ստուգումներ է սկսել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում: Պատճառը գործարարների դժգոհություններն են փոխադումների սակագներից:
Դրանք երկաթուղու ղեկավարությունը 6-7 ամիս առաջ բարձրացել է, ինչի հետևանքով գործարարներն սկսել են բեռնափոխադրումներն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտով: ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատեց մեր տեղեկությունը. «Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն: Մասնավորապես ուսումնասիրվում է ընկերության գնային քաղաքականությունը՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հետ կապված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: