|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ուկրաինայի Խարկով քաղաքում միասնական Ուկրաինայի կողմնակիցների կողմից տապալվել է Վլադիմիր Լենինի ամենամեծ արձաններից մեկը երկրի տարածքում. հայտնում է russian.rt-ն:
Նախ` վնասել են արձանի ոտքերը, հետո` մեծ ջանքերից հետո այն վայր գցել: Ոստիկանները չեն խանգարել ցուցարարներին:
Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ապա` կարճվել: Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանձնարարել է ոստիկաններին` հոգալ բացառապես մարդկանց անվտանգության մասին, այլ ոչ թե արձանի: