|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Սողալու համար ծնվածը չի կարող թռչել»,- այսպես սկսեց իր ելույթը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ Սիսիանում մեկնարկած իրազեկման հանրահավաքի ժամանակ:
Նա նշեց, որ մի քաղաքացի իրեն երկտող է տվել` ասելով, որ Սյունիքի մարզի մի քանի համայնքներից ավտոբուսները չեն մեկնել դեպի Սիսիան, և մարդիկ չեն կարողացել ներկա գտնվել հանրահավաքին:
«Հետևությունը թողնում եմ ձեզ: Այս ղեկավարությունը բռնանում է մարդկանց ազատությունների վրա: Դրանք սողուններ են, ովքեր չեն էլ կարող ասել, թե ինչպես ծնվեց այս եռագույնը, բայց հստակ կարող են ասել, թե ինչքան փող պետք է տալ՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու համար»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը: