|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստան այցելած ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն ներկերով գրոտել է հայկական հեթանոսական տաճարի պատերին. հայտնում է Газета.Ru-ն: Այդ մասին գործակալությանը հայտնել են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը: Նիկիտենկոն աերոզոլային ներկով Գառնու տաճարի պատին գրել է՝ «Աշխարհում կուռքը ոչինչ է»: Վանդալիզմը նկատել է տաճարի մեկ այլ այցելու և դիմել հսկիչներին: Նա հանձնվել է իրավապահներին: Տաճարի անվտանգության աշխատակիցներից մեկի խոսքերով՝ Նիկիտենկոն, որը 22-23 տարեկան է, բացատրություն չի տվել իր արարքին և չի զղջացել:
ՌԴ քաղաքացուն սպասվում է խոշոր տուգանք` նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի չափով: Հայաստանում նվազագույն աշխատավարձը համարվում է 50 հազար դրամը: