|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Աբովյանում մեկնարկած հանրահավաքում ելույթով հանդես եկած «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ իշխանությունները թքած ունեն ժողովրդի վրա: «Մենք այլ ճանապարհ չունենք, քան իշխանափոխությունը»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նաև դիմեց ուժային կառույցներին, մասնավորապես` ոստիկանությանը. «Այն շարժումը, որ սկսվելու է, նաև ձերն է և ձեր երեխաների համար է լինելու»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց նաև, որ, վարչապետ փոխելով, ոչինչ չի փոխվելու: «Ենթադրենք Հովիկ Աբրահամյանին հանեցին, ո՞ւմ պետք է բերեն, Գալուստ Սահակյանի՞ն: Ուրեմն պետք է իշխանափոխություն, որպեսզի իրականացվեն իրական բարեփոխումներ»: Նա նաև ասաց, որ ներկայումս շանս է տրված ընդդիմությանը`՝գործել միասնաբար և արդյունք գրանցել: