|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ֆուտբոլի Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջնության 11-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է «Լուչ Էներգի»-ին: Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացել է Սարկիսովը: 16 րոպե անց Զեստոկովը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Տանտերերը 65-րդ րոպեին կրճատել են հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ է դարձել Ավերջանովը: Հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերը 3-րդ գնդակն են ուղարկել մրցակցի դարպասը: Գոլի հեղինակ է դարձել Անդրեյ Կոզլովը:
Հավելենք, որ հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 38-րդ րոպեին: