|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 7 մարզիկներ: Այսօր տատամի դուրս եկած մեր մարզիկներից ամենահաջողը հանդես է եկել 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը, ով, հաղթելով պորտուգալացի, ադրբեջանցի և գերմանացի մարզիկներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտվեց Իսրայելը ներկայացնող Բարուչ Շմայլովին և արժանացավ արծաթե մեդալի:
Վաղը պայքարի մեջ կմտնի Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 81 կգ քաշային Մինաս Մադոյանը: