|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Իրավունքը» գրում է.«Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ բավականին թեժացել է վեճը խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի միջև: Փոստանջյանը մշտապես անհարմար վիճակներ է ստեղծում` դաժանաբար քննադատելով «քառյակին», գումարած դրան էլ, պնդում է, որ կուսակցությունը պետք է դեմ լինի ցանկացած սահմանադրական բարեփոխմանը և կիսի Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետը, որ սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել «ռեժիմի հեռացմանը»: Սակայն Ռուբիկ Հակոբյանն ավելի հակված է փոքր-ինչ առավել կառուցողական մոտեցումներին, առավել ևս, որ ԲՀԿ առաջնորդն իր հարցազրույցում զգալիորեն հանել է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ կատեգորիկ ժխտական մոտեցումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: