|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր վերադարձել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուֆալակյանը հանդիպել է լրագրողների հետ:
«Հաղթանակը բոլորինս է` մեր ըմբիշներինը, մեր թիմինը, մեր ամբողջ ազգինը: Ես նույնպես անցել եմ այս ճանապարհը, ինչով հիմա անցնում են իմ սաները, այդ թվում` որդիս: Այժմ ավելի շատ եմ ուրախանում որդուս հաջողություներով, քան ուրախացել եմ իմ հաղթանակներով: Իմ հաղթանակները համեմատաբար ավելի հանգիստ եմ տարել: Ես միշտ վստահ եմ եղել ուժերիս` եթե գնում էի մրցումների, ապա պետք է հաղթեի: Հուսանք, որ նույն արդյունքները ցույց կտանք նաև օլիմպիական խաղերում»,- ասաց Լևոն Ջուլֆակյանը: