|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր միայն 15 րոպե մնաց ԱԺ նիստերի դահլիճում, ապա` հեռացավ:
Yerkir.am-ի հարցին` թե ինչո՞ւ է նստաշրջանի առաջին երկու օրը բացակայել, իսկ հիմա էլ հեռանում է նիստերի դահլիճից` չնայած ՀՀ նախագահը հորդորել էր պատգամավորներին` չբացակայել նիստերից, Սամվել Ալեքսանյանը չպատասխանեց: Նա միայն ժպտում էր ու լրագրողներին հարցնում. «Ի՞նչ եք ուզում ինձանից, չեմ խոսում, սաղիցդ նեղացել եմ»: Սամվել Ալեքսանյանը չպատասխանեց նաև «Քարֆուր» առևտրային ցանցի վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Սամվել Ալեքսանյանը «Երևան Սիթի»-ների տարածքը վաճառել է «Քարֆուր» ընկերությանը: