|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությունը վերաբերում էր ՍԴ-ում կուտակային կենսաթոշակային նոր օրենքի վիճարկմանը: Նա նշեց, որ ՍԴ-ում նոր օրենքը վիճարկվելու է երեք հիմնական հարթություններում, այն է` օրենքի ընդունման ընթացակարգերի խախտում, իրավունքի գերակայության սկզբունքի խախտում, սոցիալական իրավունքի` սահմանադրությամբ ամրագրված նորմերի խախտում:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ բողոքարկման նախաձեռնությունը պաշտպանվում է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի կողմից և հավանություն է ստացել ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների կողմից:
«Հույս ունեմ, որ մեր պատգամավոր գործընկերները կփորձեն խորամուխ լինել այն օրենքների մեջ, որոնք ընդունվել են և շարունակում են հակասահմանադրական նորմը, այն է` պարտադիր բաղադրիչը: Վստահ եմ, որ այն քաղաքացիները, ովքեր փողոցային պայքարի կողմնակից չեն, ՍԴ-ում կպաշտպանեն իրենց իրավունքը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: