|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մալայզիական Boeing-777-ի կործանման պատճառ կարող էր դառնալ արտաքին բազմաքանակ օբյեկտների հետ բախումը: Այդ մասին ասվում է Նիդեռլանդների նախնական զեկույցում. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հետաքննության տվյալներով՝ ինքնաթիռի մասերի ցրիվ բնույթը խոսում է այն մասին, որ այն փլուզվել է դեռ երկնքում:
Փաստաթղթի հեղինակները պնդում են, որ տեխնիկական անսարքություններ օդանավը չի ունեցել: Օդանավի կործանման պատճառները վերջնականապես կպարզվեն միայն լրացուցիչ հետաքննությունից հետո: Ամբողջական զեկույցը պատրաստ կլինի մեկ տարվա ընթացքում: