|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուն կուսակցականների առջեւ ելույթում մի շարք ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել:
Ըստ Haberler-ի՝ Քըլըչթարօղլուն կրկին հիշեցրել է Գեզի այգու դեպքերը ու պնդել, որ «բռնապետ կոչեցյալի հրամանով այն փակվել էր, սակայն ժողովրդահանրապետականների օրոք այն դարձյալ բացվեց հանրության համար»:
«Մեր ժողովրդավարությունը բոլորի նկատմամբ հարգանք ցուցաբերելն է՝ անկախ կրոնից և ազգությունից: Աստծո ստեղծած ամենամեծ արժեքը մարդն է, և մենք նրանց միջև խտրականություն չենք դնում: Ինձ աշխատող մարդ է պետք, ոչ թե օղու սեղանների վրա խոսող: Ես դերսիմցի եմ, ես հեղափոխական եմ և այս հանրապետության զավակը»,- ասել է Քըլըչթարօղլուն: