|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ` օգոստոսի 31-ին, Սիրիայի նոր կառավարությունը՝ վարչապետ Ուաէլ ալ Հալաիի գլխավորությամբ, նախագահ Բաշար ալ Ասադի առջև կատարեց իր սահմանադրական որդումը՝ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջներն ու ծառայել ժողովրդին: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջը:
Կառավարության երդման արարողությունից հետո նախագահ Ասադը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ, չնայած երկրում տիրող բոլոր դժվարություններին, նոր կառավարությունը պետք է ունենա նոր ծրագրեր և գործելաոճ, վերացնի նախորդ շրջանի բացասական երևույթները՝ միշտ հաշվի առնելով ժողովրդին ծառայելու և նրանց դժվարությունները թեթևացնելու առաջնահերթությունները: