|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները կարող են ԱՄՆ մուտք գործել Մեքսիկայի տարածքից. հայտնում է Лента.ру-ն՝ FoxNews-ին հղումով:
Տեխասի ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով՝ դա միանգամայն իրագործելի տարբերակ է: «Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող անձինք կոչ են արել իրենց համախոհներին՝ հատել ամերիկա-մեքսիկական սահմանը՝ ԱՄՆ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Ներկայում ԱՄՆ-ը Իրաքի տարածքում ռազմական գործողություններ է իրականացնում՝ ավիահարվածներ հասցնելով «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերին: