|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՆԱՏՕ-ի անդամ յոթ երկրներ արագ արձագանքման ուժեր կստեղծեն՝ «Ուկրաինայում Ռուսաստանի միջամտությանն» ի պատասխան պաշտպանությունն ամրապնդելու ծրագրի շրջանակում. հայտնում է Лента.ру-ն՝ Financial Times -ին հղումով։
Թերթի տվյալներով՝ նոր կառույցում կընդգրկվի առնվազն 10.000 զինվոր:
Նախագծին մասնակցում են Դանիան, Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Նորվեգիան և Նիդեռլանդները: Բացի այդ` հետաքրքրված է նաև Կանադան:
Ակնկալվում է, որ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կառույցի ստեղծման մասին կհայտնի հաջորդ շաբաթ: