|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը նախօրեին ավտովթարի է ենթարկվել: Օգոստոսի 14-ի երեկոյան «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Զաքար Կիրակոսյանը ծանր գանգուղեղային տրավմա է ստացել:
Ականատեսները պատմում են, որ «Կամազ» մակնիշի մեքենան դուրս է եկել նրա դիմաց, Զաքար Կիրակոսյանը փորձել է խուսանավել, մեքենան շրջվել է, և նա ծանր վնասվածքներ է ստացել:
«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ դեկանը, բացի ծանր գանգային տրամվայից, ունի նաև պոլիտրավմա և գտնվում է կոմատոզ վիճակում»,–գրում է «Հրապարակ» թերթը։