|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ դատախազության Սյունիքի մարզի դատախազի տեղակալի և Գորիսի զինվորական դատախազի գրավոր հաղորդումների համաձայն` Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրեական գործով հերթական դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Արթուր Մ.-ի հարազատները հարձակվել են և սպանության սպառնալիքներ տվել: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայությունից:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: