|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի 2 հանդիպում: «Միկա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտ»-ին: Այս խաղում թիմերն այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասը: «Միկա»-«Ալաշկերտ»՝ 0:0:
«Արարատ»-ը Հրազդան կենտրոնական մարզադաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին: Վարդան Բիչախչյանի սաները կարողացան 2 անպատասխան գնդակ ուղարկել երևանյան թիմի դարպասը: 87 րոպեին գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Ժան-Ժակ Բուգույը: 92-րդ րոպեին Բուգույը նաև դուբլ ձևակերպեց: Այս անգամ մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դիմաց ֆուտբոլիստը գրավեց դարպասը: «Արարատ»-«Շիրակ»՝ 0:2: