|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր` օգոստոսի 5-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ և քննարկել իրավիճակը կայունացնելու հնարավորությունները:
Երկուստեք կարևորվել է հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային ուղով շարունակելու անհրաժեշտությունը: Պարոն Վոլինկինն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: