|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր' ադրբեջանական Haqqin.am-ը տեղեկատվություն է հրապարակել, որի համաձայն ադրբեջանական բանակը եւս 8 զոհ է ունեցել: Ճիշտ է' ադրբեջանական կայքը նշում է, թե այդ զոհերը գրանցվել են իբրեւ թե Աղդամի եւ Թարթառի շրջաններում հայկական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձը կանխելու ժամանակ' հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը, բայց նաեւ տողատակով հիշեցնում է հայկական լրատվամիջոցների տարածած լուրերը Տավուշի մարզում ադրբեջանական դիրքապահների կողմի հրադադարի ռեժիմի խախտման մասին, որն, ի դեպ, ընդգծում է ադրբեջանական կայքը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չէր հաստատել:
Հիշեցնենք, որ երեկ էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին եւս 3 զոհերի մասին, իսկ այսօրվա հայտնած 8 զոհերից 2-ը' երկու սպա, զոհվել են Ադրբեջանի' Ղազախի շրջանի տարածքում: Այսինքն' ճիշտ այն վայրերում, որտեղ ըստ հայկական կողմի, ադրբեջանցի դիրքապահները դիմել էին արկածախնդրության եւ գնդակոծում էին հայկական գյուղերը...