|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրաքի Ներկայացուցիչների պալատը՝ խորհրդարանը, երկրի նախագահ է ընտրել Ֆուադ Մաասումին: Իսկ անցյալ շաբաթ խորհրդարանի նախագահ էր ընտրվել սուննի կոալիցիայի ներկայացուցիչ Սելիմ ալ Ջուբուրին. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ընտրությունները պետք է կայանային երեկ, սակայն մեկ օրով հետաձգվեցին երկրի բարձրագույն պաշտոնի թեկնածուների հարցում պատգամավորների տարաձայնությունների պատճառով: Այժմ խորհրդարանի հիմնական նպատակը նոր կառավորության ձեւավորումը պետք է լինի:
Իրաքի նախագահի պաշտոնը ներկայացուցչական է, իշխանությունը գործնականում գտնվում է վարչապետի ձեռքում, որին դեռ պիտի ընտրեն: