|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իսրայել, որտեղ փորձելու է հաշտության պայմաններ համաձայնեցնել իսրայելական բանակի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ. հայտնում է РИА Новости-ն:
«Պետքարտուղար Քերին ժամանել է Թել Ավիվ: Այս առավոտ նա իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկի հրադադարի հաստատման ընթացիկ փորձերը»,- հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ հավելելով, որ Քերին կայցելի նաեւ Երուսաղեմ, Հորդանանի արեւմտյան ափ, կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարի եւ Իսրայելի վարչապետի հետ: