|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում պետական պաշտոնյաների ապօրինի գաղտնալսման կասկածանքով ոստիկանությունը լայնամասշտապ գործողություն էր իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել էին 55 ոստիկաններ և ոստիկանապետեր:
Ըստ Haberler-ի՝ առողջական ստուգումներ անցնելուց հետո ոստիկաններին տեղափոխել են կալանավայր:
«Տեսնում ենք՝ ով է իրականաում կատարում այս գործողությունը: Նման կերպ փորձում են մեզ վրա հոգեբանական ճնշում գործադրել»,- ասել է ձերբակալված ոստիկանապետ Յուրթ Աթայունը:
Իսկ ձերբակալված ոստիկաններից մեկը պնդել է, որ իրենց ձերբակալել են դեկտեմբերի 17-ի՝ կաշառակերության և կոռուպցիայի գործի բացահայտման և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար: