|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը REGNUM գործակալության հետ զրույցում հերքել է լուրը, թե Վրաստանը մտադիր է վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի համար՝ հավելելով, որ այդ մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ում՝ ի պատասխան Թբիլիսիում ՀՀ դեսպանատան հարցման:
Ավելի վաղ գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ն, հայտնել էր, որ 2014 թվականի սեպտեմբերից Վրաստանը նախատեսում է վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ժամանում են Վրաստան երկար ժամանակով՝ բիզնեսի կամ ուսման նպատակով: Կարճ ժամանակով, զբոսաշրջային նպատակներով այցելողների համար առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ է մնում: Վրաստանի ԱԳՆ-ից գործակալությանը հայտնել էին, որ դա վերաբերելու է նաեւ այլ երկրների, սակայն չէին մանրամասնել, թե որ: