|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այս օրերին Իտալիայի Ասսիսի քաղաքում կայանում է բռնցքամարտի պատանի և երիտասարդ աղջիկների Եվրոպայի առաջնությունը: Մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 48 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը և 57 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Երեկ 48 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը իր առաջին մենամարտում զիջել է իտալացի Գիոիա Գիուսուն և դուրս մնացել հետագա պայքարից: Վաղը պայքարի մեջ կմտնի նաև 57 կգ քաշային Անի Հովսեփյանը, ում մրցակիցը նույնպես կլինի Իտալիան ներկայացնող մարզուհի: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: