|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվայի Բասմաննի դատարանը բավարարել է հայ հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը. ИТАР-ТАСС-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղարը: Նրան կալանքի տակ կպահեն մինչեւ սեպտեմբերի 15-ը: Բացի այդ` կալանք է դրվել«Բաշնեֆտ» ընկերության` նրա բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին:
Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր եկամուտների լեգալացում) հոդվածներով:
Հիշեցնենք, որ Հայրապետյանին ձերբակալել են նախկին սենատոր, այժմ ցմահ բանտարկված Իզմեստեւի ցուցմունքների հիման վրա` «կինգիսեպյան» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում: