|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կողոպտել են Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի` Թուրքիայի Բեյօղլու շրջանում գտնվող բնակարանը:
Ըստ Radikal-ի` 15 օր հանգստանալու մեկնած Փամուքը վերադարձին տան դուռը գտել է կոտրված: Նա անմիջապես զանգահարել է ոստիկանություն:
Հայտնի է դարձել, որ Փամուքի տնից գողացել են նրա նոթբուքն ու լուսանկարչական ապարատը:
Տան հարևանությամբ տեղադրված տեսախցիկները ֆիքսել են Փամուքի տունը կողոպտած անձանց դեմքերը: Ոստիկանները աշխատանքներ են սկսել նրանց հայտնաբերելու ուղղությամբ: