|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայում շարունակվում են սիրիացի ներգաղթյալների դեմ բռնությունն ու ցույցերը:
Ըստ Haberler-ի՝ Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքում մի խումբ փորձել է շարժվել դեպի սիրիացի ներգաղթյալների համար տեղադրված վրաններ, սակայն հանդիպել է ոստիկանության դիմադրությանը:
Դեպքից հետո ոտիկանությունը խստացրել է հսկողությունը, սակայն նույն խումբը երեկոյան դարձյալ փորձել է իր նպատակն իրագործել: Նրանք սիրիական պետհամարանիշերով մեքենայի վրա քարեր են նետել, ոտքերով հարվածել, իսկ մեկ այլ խումբ հանել է սիրիացի ներգաղթյալի ճաշարանի պատին փակցված պաստառը:
Սիրիացիների դեմ դուրս եկած ամբոխին ոստիկանությունը դժվարությամբ է ցրել: Երկու հոգի ձերբակալվել է:



