|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռազմահայրենասիրական երգերի վարպետ Սահակ Սահակյանն արդեն մի քանի ամիս է, ինչ ընթերցողի և մասնագիտական շրջանակների սեղանին է դրել իր «Հայոց ազատամարտը երգերում» գիրքը, որն ամփոփում է հայ ռազմահայրենասիրական և հեղափոխական երգարվեստի մեծարժեք գոհարներ: Օրերս գիրքը ներկայացվեց Հրազդանում:
ՀՅԴ Հրազդանի երիտասարդական կենտրոնը կազմակերպել էր հանդիպում, որի ընթացքում Սահակ Սահակյանը գիրքը ներկայացրեց հրավիրյալներին և երիտասարդներին: Հեղինակը նշեց հիշյալ ժանրի երգերի ոչ բավարար տարածումն ու իմացությունը մեզանում, նման երգերի անգնահատելի նշանակությունը և հավելեց, որ իր գիրքը մի փորձ է լրացնելու այդ բացը: Իրենց հերթին կազմակերպիչներն ու հրավիրյալները կատարված, ազգօգուտ աշխատանքի համար, երախտագիտություն հայտնեցին հայոց ազատամարտի փայլուն երգչին: