|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղրել է Կոնգրեսում ընդդիմադիր հանրապետականներին, որոնք սպառնացել են նրան դատական գործընթացով եւ անգամ իմփիչմենթով. հայտնում է РИА Новости-ն:
«Գուցե պարզապես նրանց դուր չեմ գալիս»,- ասել է Օբաման՝ հանդես գալով Օսթին քաղաքում (Տեխասի նահանգ): «Նրանցից ոմանք ասում են՝ «դատի տվեք նրան», «պաշտոնանկ արեք»: Դա ճի՞շտ է, ինչի՞ համար: Դուք պատրաստվո՞ւմ եք դատի տալ ինձ այն բանի համար, որ ես կատարում եմ իմ աշխատանքը»,- սարկազմով նշել է նա ներկաների ծիծաղի ներքո: