|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի հաշտեցմանը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ. հայտնում է РИА-Новости-ն:
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնում է, որ Օբաման ևս մեկ անգամ դատապարտել է պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծման դեպքերը՝ խոստովանելով, որ այդ պարագայում Իսրայելը իրավունք ունի պաշտպանելու իր տարածքը։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին իսրայելական բանակը ռազմական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ: