|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մակեդոնական «Վարդար»-ը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Արտակ Դաշյանը, այսօր ընկերական հանդիպում է անցկացրել ադրբեջանական «Սիմուրղ»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Խաղի հաշիվը բացել է Հովհաննես Համբարձումյանը: Գոլ խփելու հնարավորություն է ունեցել նաև Արտակ Դաշյանը, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին:
Հիշեցնենք, որ 4 օր առաջ տեղի ունեցած ընկերական խաղում «Վարդար»-ը 2 անպատասխան գնդակ էր ուղարկել «Սարաևո»-ի դարպասը, այդ խաղում նույնպես հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: