|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական նամակ է հղել Էդուարդ Շևարդնաձեի հարազատներին և մերձավորներին: Նամակում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի բարեկամներ, ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները Էդուարդ Շևարնաձեի մահվան կապակցությամբ:
Լինելով բարդ պատմական ժամանակաշրջանի առանցքային դերակատարներից մեկը, նա դեռ կենդանության օրոք նշանավոր պետական գործչի համբավ էր ձեռք բերել:
Ջերմությամբ եմ հիշում նախագահ Շևարդնաձեի հետ մեր համատեղ աշխատանքի տարիները: Նա զգալի ավանդ է ներդրել հայ-վրացական բարեկամության ամրապնդման և մեր եղբայրական երկրների միջև բազմակողմանի համագործակցության զարգացման գործում»: