|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Սահմանամերձ գոտում գտնվող Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման աշխատանքները ավարտին կհասցվեն երկու ամիս ուշ՝ օգոստոսին:
Ավտոճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմանների, մասնավորապես` անձրևների և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու պատճառներով է, որ հետաձգվում են: Բանվորները հակառակորդի դիպուկահարի տակ աշխատելուց, սակայն, չեն վախենում: Ասում են՝ կրակում են, բայց դե ինչ արած:
Մոտ 250 մետր երկարությամբ հատվածում կառուցվում է 5-10 մետր բարձրությամբ պատ, որը թույլ չի տա, որպեսզի ճանապարհը տեսանելի լինի հակառակորդի դիպուկահարների համար: Այլընտրանքային ավտոճանապարհի երկարությունը 3,2 կմ է: Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: