|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիան չի պատրաստվում բացել հայ-թուրքական սահմանը: Տեղեկությունը АПА-ի թղթակցի հետ զրույցում հերքել են Թուրքիայի ԱԳՆ-ում` նշելով, որ տեղեկությունը ճիշտ չէ, և ԱԳՆ-ն այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա:
Հիշեցնենք, որ Taraf թերթը տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է բացել հայ-թուրքական սահմանը: Ըստ կայքի՝ սահմանի բացումը նախատեսվում էր սեպտեմբեր ամսին: