|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի էներգետիկայի և ջրի` հայազգի նախարար Արթուր Նազարյանին:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի և Լիբանանի միջև ավանդական բարեկամական կապերը և խոստացել անել ամեն ինչ, որ երկու երկրի հարաբերություններում ակնհայտ դրական տեղաշարժ արձանագրվի, բազմաոլորտ համագործակցությունն ավելի ակտիվանա և ամրապնդվի:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության զարգացումը և առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը: Այս առումով երկուստեք անհրաժեշտ է համարվել միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ինչը նոր թափ կհաղորդի տնտեսական հարաբերություններին:
Հովիկ Աբրահամյանը և Արթուր Նազարյանը ղրուցել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, անդրադարձել ստեղծված իրավիճակում Լիբանանի հայ համայնքի առաջ ծառացած խնդիրներին և մարտահրավերներին:
Հովիկ Աբրահամյանը Լիբանանի գործընկերոջը հրավիրել է Հայաստան: