|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարությունն այսօր որոշեց 20 միլիոն դրամի օժանդակություն ցուցաբերել Վարդենիսում գրանցված ուժեղ քամուց տուժածներին:
Վարդենիսում գրանցված քամու հետեւանքով, ինչպես ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, վնասներ են պատճառվել հատկապես մասնավոր ու հանրային նշանակության մի ամբողջ շարք շենքերի տանիքային տնտեսությանն ու պատուհաններին:
«Առաջարկվող որոշման նախագծով նախատեսված գումարները` շուրջ 20 միլիոն դրամ, կուղղվեն ցինկապատ թիթեղի, պատուհանների համար համապատասխան նյութերի գնմանն ու տուժած տնտեսություններին տրամադրմանը»,- նշեց Վաչե Տերտերյանը: